ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2024
«Լեյք ինվեստ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ վարչական շրջանի 13-րդ փողոց 7/1 հասցեում նախատեսվող հանգստի գոտու  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի համաձայն`  2024թ.-ի հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լեյք ինվեստ» ՍՊԸ-ի  կողմից  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ վարչական շրջանի 13-րդ փողոց 7/1 հասցեում նախատեսվող հանգստի գոտու  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: