ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.08.2021
«Բարոյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սևոյիձորի բազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 13:00-ին, Գեղարքունիքի  մարզի Զոլաքարի համայնքապետարանում կազմակերպել և իրականացնել՝ «Բարոյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սևոյիձորի բազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):