ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.01.2022
«ԴԻԱՏՈՄԻՏ» ԳԱ ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Արարատի մարզի Ջրաձորի դիատոմիտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ հունվարի 21-ին, ժամը 11։00-ին, ՀՀ Արարատի մարզի, Քաղցրաշենի համայնքապետարանում (ՀՀ Արարատի մարզ, Քաղցրաշեն համայնք, Խ. Աբովյան 22) տեղի կունենա «ԴԻԱՏՈՄԻՏ» ԳԱ ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Արարատի մարզի Ջրաձորի դիատոմիտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: