ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.01.2022
«Ավ-Սթոնե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի տուֆերի հանքավայրի «Սիփան» տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ / Կաթնաղբյուր

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում  Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Ավ-Սթոնե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի տուֆերի հանքավայրի «Սիփան» տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: