ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2021
«Գլոմմա ԱԿ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Ազատանի թիվ 2 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 11-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Գլոմմա ԱԿ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Ազատանի թիվ 2 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: