ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2023
«Յունիվերսալ էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Բջնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 9/69 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2023թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի վարչական շենքում կազմակերպել և իրականացնել «Յունիվերսալ էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Բջնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 9/69 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: