ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.2021
«ԲԻԼԴՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Թալին համայնքի «ԹԱԼԻՆ-2» արևային կայանի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 17-ին ժամը 11։00-ին Թալինի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «ԲԻԼԴՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Արագածոտնի մարզի Թալին համայնքի  ԵԿ 110/0.8-0.8 կՎ 6300 կՎԱ «ԹԱԼԻՆ-2» արևային կայանի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյա հանրային քննարկումը  (4-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: