ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.02.2023
«ԱՐՄ ՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների 81 և 81/8 հասցեում պահեստային շինությունների և պահեստ-ցուցասրահի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՄ ՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների 81 և 81/8 հասցեում պահեստային շինությունների և պահեստ-ցուցասրահի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: