ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2022
«ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22/1 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. հունիսի  16-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22/1 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության օբյեկտի կառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: