ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2017
<<Էջմիածին քաղաքը, որպես համայն հայության հոգևոր և խոշոր զբոսաշրջային կենտրոնի նախագծի>> վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունիսի 16-ին, ժամը 15.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքապետարանում տեղի կունենան «Հայնախագիծ» ԲԲԸ կողմից ներկայացված <<Էջմիածին քաղաքը, որպես համայն հայության հոգևոր և խոշոր զբոսաշրջային կենտրոն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու նպատակով նախատեսվող կենտրոնական փողոցների վերակառուցման, արդիականացման պատմաճարտարապետական միջավայրի վերականգման, դեպի եկեղեցիներ տանող փողոցների, ճանապարհների հիմնանորոգման>> նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ/երկրորդ փուլ/ :

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում և Էջմիածնի համայնքապետարանում հեռ. 22-02-18, 22-15-68 :