ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2017
<<Բնաքար Տուֆ>> ՍՊԸ-ի Արթիկի հրաբխային տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունիսի 14-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան <<Բնաքար Տուֆ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Արթիկի քաղաքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: