ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2017
<<Սևան Ակվա>> ՓԲԸ <<Սևանի ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության>> վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունիսի 7-ին, ժամը 15.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Բերդկունքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Սևան Ակվա>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված <<Սևանի ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/ :

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում և Բերդկունքի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-15-68 :