ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2017
<<Արթվան>> ՍՊԸ նախատեսվող Արտենիի օբսիդիանի հանքավայրի 3-րդ տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հունիսի 5-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Արթվան>> ՍՊԸ կողմից նախատեսվող Արտենիի օբսիդիանի հանքավայրի 3-րդ տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/ :

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում և Արագածավանի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-15-68 :