ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2017
<<Որոտան-7>> ՓՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ.մայիսի 26-ին, ժամը 12:30-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<ՀԳՆՔ գրուպ>> ՍՊԸ կողմից նախատեսվող <<Որոտան-7>> ՓՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/ :

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում և Գորայքի գյուղապետարանում հեռ. 22-02-18, 22-15-68, 094 00 66 67 :