ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.05.2017
«Արինչո» ՍՊԸ՝ Ակունքի տուֆի հանքավայրի հյուսիս-արևմտյան տեղամասի բացահանքի գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մայիսի 24-ին ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ակունքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Արինչո» ՍՊ ընկերության՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ակունքի տուֆի հանքավայրի հյուսիս-արևմտյան տեղամասի բացահանքի գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Ակունքի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218:

               Նյութեր