ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2017
«Սևտուֆ»ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի անդեզիտադացիտային տուֆերի երևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հանրային քննարկումներ վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մայիսի 19-ին ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Սևտուֆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի անդեզիտադացիտային տուֆերի երևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Մերձավանի համայնքապետարանի շենքում, ք. Երևան ոմիտաս 29 հասցեում, ՀՀբնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: