ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2017
<<Մինասյան Ռիսայքլինգ Քոմփանի>> ՍՊԸ-ի <<Սպառողական հատկությունները կորցրած կապարե կուտակիչների պահեստի նախագծի>> գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մայիսի 15-ին, ժամը 11.30-ին <<Ակունք Ֆիրմա>> ՍՊ ընկերության գրասենյակում /հասցե` ք. Երևան, Սունդուկյան 23, տարածք 100/ տեղի կունենան <<Մինասյան Ռիսայքլինգ Քոմփանի>> ՍՊԸ-ի կողմից ք. Երևան, Շիրակի 47 հասցեում նախատեսվող՝ <<Սպառողական հատկությունները կորցրած կապարե կուտակիչների պահեստի նախագծի>> գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: