ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2017
«Լիճքվազ» ՓԲԸ ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. մայիսի 16-ին ժամը 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի շենքում՝ /ք. Մեղրի, Փարամազի 1 հասցեով/, տեղի կունենան «Լիճքվազ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ Բնապահապանության նախարարության պաշտոնական կայքից՝ www.mnp.am հասցեով կամ՝ Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայքից՝ www.meghri.am հասցեով, կամ՝ այցելելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ ՀՀ ք. Երևան, Կոմիտասի 29 հասցեով (հեռ.՝ 010 22-02-18, 010 22-15-68) կամ՝ Մեղրի համայնքի վարչական շենք՝ Զորավար Անդրանիկի 2 հասցեով (հեռ.՝ 0286 4 3423): Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում: