ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.04.2017
Շ. Մկրտչյան Շենգավիթ վարչական շրջանի, Արշակունյաց 127/19 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. ապրիլի 26-ին, ժամը 11.00-ին Երևան քաղաքի Գ1 թաղամասի 1-ին շինություն հասցեում տեղի կունենան քաղաքացի Շ. Մկրտչյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Արշակունյաց 127/19 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման նախագծի նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: