ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.04.2017
<<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ <<Արևիկ>> ազգային պարկի Բողաքար գետի ափին հարող 4.26 հա տարածքի անտառապատման նախագծի նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. ապրիլի 25-ին, ժամը 14.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում տեղի կունենան <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված <<Արևիկ>> ազգային պարկի Բողաքար գետի ափին հարող 4.26 հա տարածքի անտառապատման նախագծի նախնական գնահատման հայտի և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Մեղրիի քաղաքապետարանում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010/22-15-68, 010/22-02-18: