ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2017
Գորիսի երեխաների զբոսայգու, Գորիս գետի աջափնյա հատվածի վերակառուցում, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. ապրիլի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Մաստարա» Ա/Կ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի երեխաների /Վիենի զբոսայգու Գորիսի երիտասարդների զբոսայգու Գորիսի Վարարակն/ Գորիս գետի աջափնյա հատվածի վերակառուցում, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Գորիսի քաղաքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: