ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2017
<<Էյ Էի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ <<Իջևան>> էլ. ցանց, Վազաշեն գյուղում տեղադրվող 400/6 կՎԱ հզորության ԼՏԵ-ի 6 կՎ էլեկտրամատակարարման գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. ապրիլի 5-ին ժամը 12:30-ին ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանում տեղի կունենան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի <<Իջևան>> էլ. ցանց, Վազաշեն գյուղում տեղադրվող 400/6 կՎԱ հզորության ԼՏԵ-ի 6 կՎ էլեկտրամատակարարման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: