ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.11.2016
<<Արմետ>> 35/0.4 կվ ենթակայան սնող օդային գծի թիվ 53 հենարանի տեղափոխում սողանքային գոտուց>> նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2016թ նոյեմբերի 28-ին, ժամը 13:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ճակատենի համայնքապետարանում տեղի կունենան <<Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական (www.mnp.am) կայքում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/ 011/ 22-02-18, 010/22-15-68: