ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2015
Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Աբովյանի երկաթի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2015թ. մայիսի 22-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենան <<Սփայս Սթիլ>> ՍՊ ընկերության ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի երկաթի հանքավայրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Կոտայքի մարզի Կապուտանի և Կոտայքի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68: