ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2015
Մայիսի 20-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2015թ. մայիսի 20-ին, ժամը 12.00-ին Կողբի գյուղապետարանում տեղի կունենան ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Կողբի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68, 091-55-52-21: