ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2015
Մայիսի 12-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան <<Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2015թ. մայիսի 12-ին, ժամը 12.00-ին Կարճաղբյուրի գյուղապետարանում տեղի կունենան <<Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Կարճաղբյուրի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68, 091-21-33-73: