ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2015
Մայիսի 14-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կաթսայատան շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2015թ. մայիսի 14-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղի կունենա <<ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ>> ՊՈԱ կազմակերպության կաթսայատան շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Երևանի քաղաքապետարանում, <<ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ>> ՊՈԱԿ-ում, հեռ. 22-02-18, 22-15-68, 096-49-04-30, 091-23-00-13: