ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2015
Ապրիլի 3-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա <<Նանե>> ՓՀԷԿ-ի կառուցման փոփոխված նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի 3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. ապրիլի 3-ին, ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքի գյուղապետարանում տեղի կունենան <<Նանե>> ՓՀԷԿ-ի կառուցման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Հերմոնի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68, 094-84-09-09: