ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.03.2015
Մարտի 31-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա ԱԳԼՃԿ կայանի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. մարտի 31-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Գարգառ համայնքում տեղի կունենա <<Ստեփշին>>ՍՊԸ կողմից նախատեսվող ԱԳԼՃ կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Գարգառի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 098-30-63-00: