ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.03.2015
Մարտի 17-ին տեղի կունենան <<Գ. Նազարյան և ընկերներ>> ՍՊԸ-ի Բանեցված յուղերի վերամշակման արտադրության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի IV-րդ գլխի 35-րդ և 36-րդ կետերով սահմանված կարգով 2015թ. մարտի 17-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի՝ Բագրատունյաց փող. 70/22 հասցեում տեղի կունենան <<Գ. Նազարյան և ընկերներ>> ՍՊԸ-ի Բանեցված յուղերի վերամշակման արտադրության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գ. Նժդեհի փողոց, հ. 26, հեռ. 22-02-18, 22-15-68, 44-26-98: