ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.2015
Փետրվարի 6-ին տեղի կունենան Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի 3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Բագրավանի գյուղապետարանում տեղի կունենան <<Անի ապար>> ՍՊԸ-ի՝ Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Բագրավանի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: