ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.12.2014
ս.թ. դեկտեմբերի 26-ին տեղի կունենան <<Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս ոռոգման համակարգի նախագծաման և հեղինակային հսկողություն>> փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի IV-րդ գլխի 35-րդ և 36-րդ մասերով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին` ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան, իսկ ժամը 14.00-ին Նորակերտ համայնքների գյուղապետարաններում տեղի կունենան <<ՀԳՇՆ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս ոռոգման համակարգի նախագծաման և հեղինակային հսկողություն>> փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Բաղրամյանի և Նորակերտի գյուղապետարաններում հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-77-47-73: