ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2014
Ս.թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին` ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանում, իսկ ժամը 14.00-ին՝ ՀՀ Արարատի մարզպետարանում տեղի կունենան <<Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի>> վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի IV գլխի 36-րդ մասով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին` ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանում, իսկ ժամը 14.00-ին՝ ՀՀ Արարատի մարզպետարանում տեղի կունենան <<Հայհիդրոէներգանախագիծ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված <<Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Արարատի մարզպետարանում, Գառնու գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-43-16-55: