ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2014
Ս.թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի գյուղապետարանում տեղի կունենան Գեղաշեն համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 5-րդ մասի 3-րդ կետով և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխի 35-րդ և 36-րդ մասերով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի գյուղապետարանում տեղի կունենան Գեղաշեն համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Գեղաշենի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: