ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.09.2014
Ս.թ. սեպտեմբերի 11-ին տեղի կունենան Վ. Սարգսյան 2 հասցեում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ սեպտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Դեղատան 6 հասցեում տեղի կունենան <<Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի>> ՓԲԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Երևան քաղաքում Վ. Սարգսյան 2 հասցեում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: