ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.09.2020
«Գևորգ Անուշ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի բազալտների հանքավայրի «Ամուրքար» տեղամասում 2020-2022թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման  հայտի հանրային 2-րդ քննարկումների վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Գեղարքունիքի  մարզի Գեղհովիտի համայնքապետարանում տեղի կունենա «Գևորգ Անուշ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի բազալտների հանքավայրի «Ամուրքար» տեղամասում 2020-2022թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումներ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: