ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.08.2014
Ս.թ. օգոստոսի 14-ին տեղի կունենան Երևան քաղաքում Վ. Սարգսյան 2 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի Դեղատան 6 հասցեում տեղի կունենան <<Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի>> ՓԲԸ-ի կողմից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Երևան քաղաքում Վ. Սարգսյան 2 հասցեում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: