ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.07.2014
Ս.թ. հուլիսի 23-ին տեղի կունենան Եղեգնաձորի բժշկական կենտրոնի կաթսայատան կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 23-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վայքի 1 հասցեում /<<Եղեգնաձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի շենք/ տեղի կունենան <<Եղեգնաձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Եղեգնաձորի բժշկական կենտրոնի կաթսայիտան աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Եղեգնաձորի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-11-38-19: