ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.06.2014
Ս.թ. հուլիսի 3-ին տեղի կունենան Հովտաշատ համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 3-ին ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Հովտաշատի գյուղապետարանում տեղի կունենան Հովտաշատ համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: