ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.06.2014
Ս.թ. հուլիսի 4-ին տեղի կունենան Աբովյանի բազալտի հանքավայրի 3-րդ տեղամասի հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 4-ին, ժամը 12.00-ին, ք. Երևան, Վ. Սարգսյան փող. 26/1, 9-րդ հարկ, <<Մենուա>> սրահում տեղի կունենան <<Սթոուն Լենդ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի բազալտի հանքավայրի 3-րդ տեղամասի արդյունահանման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքի հասարակական լսումներ: