ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2014
Ս.թ. հունիսի 24-ին տեղի կունենան Երևանի <<Աէրացիա>> կեղտաջրերի մաքրման կայանի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 24-ին ժամը 12.00-ին ք. Երևան, Շիրակի փող. 94 հասցեում (<<Աէրացիա>> կայանի շենք) տեղի կունենան <<Ջինջ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Աէրացիա>> կեղտաջրերի մաքրման կայանի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 24-60-23: