ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.04.2022
«Էդմ Սոլար» ՍՊ ընկերության, Վայոց ձորի մարզի, Վայք համայնքի, Ազատեկ գյուղի, 33-րդ փողոց, 1/2 հողամաս հասցեում նախատեսվող արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . ապրիլի 28-ին, ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզի, Վայք խոշորացված hամայնքի Ազատեկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էդմ Սոլար» ՍՊ ընկերության, Վայոց ձորի մարզի, Վայք համայնքի, Ազատեկ գյուղի, 33-րդ փողոց, 1/2 հողամաս հասցեում նախատեսվող արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: