ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.10.2012
Ս.թ հոկտեմբերի 30-ին ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի կունենան հասարակական լսումներ

 

Ս.թ հոկտեմբերի 30-ին ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի կունենան «Մեգո Գոլդ»ՍՊԸ Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ:

Նախագծերին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, Մելիք գյուղի գյուղապետարանում: