ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2017
<<Բազալտ 7>> ՍՊԸ ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. սեպտեմբերի 28-ին ժամը 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթի համայնքապետարանի շենքում տեղի կունենան <<Բազալտ 7>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Անգեղակոթի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218: