ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.09.2021
«Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Խուդյակովի փողոց 222 հասցեում)  Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Քոփփեռ»ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝  Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: