ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2020
Մշակվում է «Գեղարքունիք» ՋՕ ընկերության կողմից Մարտունի տեղամասի համայնքների`..., ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ     Շրջակա միջավայրի նախարարության  Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից Ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Գեղարքունիք» ՋՕ ընկերության կողմից Մարտունի տեղամասի  համայնքների, մասնավորապես՝ Վաղաշեն՝ Մանասի առու-Մարտունի գետ- 202.0 հա, 93.0 լ/վ և Սևանա լիճ-Վաղաշենի ջ/կ- 157.0հա, 72.4 լ/վ, Մարտունի՝ Մանասի առու-Մարտունի գետ-80.0հա, 36.6 լ/վ և Սևանա լիճ-Մարտունու ջ/կ-233.0հա,111.6լ/վ, Զոլաքար՝ Ներքին առու-Աստղաձոր գետ- 250.0հա, 120.6լ/վ և Սևանա լիճ-Զոլաքարի ջ/կ-351.0 հա, 172.0լ/վ,Աստղաձոր՝ Աստղաձորի ներքին առու-Աստղաձոր գետ-40.0հա,19.7լ/վ և Սևանա լիճ-Աստղաձորի ջ/կ- 400.0հա, 192.3 լ/վ, Արծվանիստ՝ Արփա-Սևան թունել -Ծովինարի  ջ/կ, 60.0հա, 30.6 լ/վ և  Սևանա լիճ- Արծվանիստի  ջ/կ, 120.0հա, 54.8 լ/վ, Ծովինար՝ Ծովինարի մեծ առու- Արծվանիստ գետ- 75.0հա, 28.7 լ/վ,  Արփա-Սևան թունել- Ծովինարի ջ/կ- 358.1 հա, 164.4 լ/վ և 1 խ/հոր-15.0հա, 6.7լ/վ, Լիճք՝ Լիճքի ջ/կ–Լիճք գետ-150.0հա, 61.9 լ/վ, Երանոս՝ Շողանի աղբյուրներ- Շողանի աղբյուրներ ջրանցք-10.5հա, 5.4 լ/վ և Սևանա լիճ- Երանոսի ջ/կ-294.0 հա, 122.8լ/վ, Ձորագյուղ՝ Ձորագյուղի ջ/կ-Ծակ քարի աղբյուրներ- 154.0 հա, 69.7լ/վ, Գեղհովիտ՝ Գեղհովիտի ինքնահոս-Արգիճի գետ-210.0 հա, 92.3լ/վ և Գետաշենի դոտացիոն ջրանցք-Արգիճի գետ-30.0հա,15.2լ/վ, Մադինա՝ Գետաշենի ջրանցք-Արգիճի գետ-78.0հա, 36.8լ/վ,Ն.Գետաշեն՝ Ջրվեժի առու-Արգիճի գետ-230.0 հա, 106.25լ/վ և Գետաշենի ջրանցք-Արգիճի գետ-90.0հա, 36.6 լ/վ, Վ.Գետաշեն՝ Գետաշենի ջրանցք՝ -Արգիճի գետ-190.0 հա, 85.5լ/վ, Վ.Գետաշենի հին ջ/կ-Արգիճի գետ-60.0հա, 26.9 լ/վ և Վ.Գետաշենի նոր ջ/կ-Արգիճի գետ-75.0հա,29.5լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների  նախագծերը:              Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):             Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծերի նախնական տարբերակների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 1600-ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:       Շրջակա միջավայրի նախարարություն