ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2020
Մշակվում  է Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական տարածքում Գևորգ Դեմիրճյանի՝ 0,2797 հա սեփական հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0,53 լ/վ ջրաքանակով ջրառի  նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

  ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական տարածքում Գևորգ Դեմիրճյանի՝ 0,2797հա սեփական հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0,53 լ/վ ջրաքանակով ջրառի  նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը:  Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ): Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա    2020 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: Շրջակա միջավայրի նախարարություն