ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.09.2020
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ԱՎԱԳ ԱՆՏԱՌԱՊԱՀԻ հաստիքները (3 թափուր հաստիք) համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց: I. ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է. • Միջնակարգ կրթություն • Արական սեռի ներկայացուցիչների պարագայում՝ ՀՀ պարտադիր զինվորական ծառայությունը հաստատող փաստաթղթի առկայություն (Զինվորական գրքույկ) • Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն • Կազմակերպության բնական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ • Կազմակերպության պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ • Ֆիզիկական բարձր պատրաստվածություն • Պատասխանատվության զգացում • Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնության մեջ աշխատելու ունակություն • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ • Բազմաթիվ հանձնարարությունների համաժամանակյա կատարման կարողություն • Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ II. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ  1. Մասնաճյուղի տարածքի պահպանության իրականացման աշխատանքների կոորդինացում և վերահսկում, անտառապահների ամենօրյա աշխատաքների կատարման հսկողություն: 2. Մասնաճյուղի ավագ անտառապահը պատասխանատվություն է կրում տարածքների հսկողության իրականացման, պարկի կանոնադրությամբ, ինչպես նաև պարկի արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն ու տնտեսական գոտիների կանոնակարգերով սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարման նկատմամբ: 3. Կազմակերպության ռեժիմը խախտող ցանկացած գործողության կանխարգելում՝ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրության համաձայն: 4. Կազմակերպության ռեժիմի խախտումների կամ դրանց նախանշանների դեպքում՝ օրենսդրությամբ և կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված ընթացակարգի պատշաճ իրականացման ապահովում և վերահսկում: 5. Բացահայտված իրավախախտման կամ դրանց նախանշանների դեպքում համապատասխան կազմված անտառխախտման արձանագրությունների ստուգում և ներկայացում վերադասին: 6. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավախախտողից հաշվառված և առգրավված համապատասխան գույքի ներկայացում վերադասին: 7. Մասնաճյուղի տարածքի ուղեփակոցների մուտքի և ելքի ստուգման վերահսկողություն: 8. Իրականացնում է մասնաճյուղին վերաբերվող գործավարությունը /բացակայության դեպքում իրականացնում է մասնաճյուղի ղեկավարը/, վերահսկում է աշխատակիցների հաճախելիությունը և վարում մասնաճյուղին կցված գրանցամատյանը, իրականացնում է ամենօրյա հսկողություն մասնաճուղերում: 9. Կանխում է պարկի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիների ռեժիմները խախտող ցանկացած գործողություն: 10. Կազմակերպության կողմից մասնաճյուղին կցված գույքի խնամքով և բարեխղճորեն օգտագործման ապահովում, մշտապես սարքին և մաքուր վիճակի ապահովում, անսարքինության դեպքում անմիջապես տեղեկացում ղեկավարին և համապատասխան ընթացակարգերի իրականացնում: 11. Մանասճյուղի ղեկավարի հանձնարարականով ընթացիկ կամ ըստ պահանջի հաշվետվությունների և վերլուծությունների ժամանակին և պատշաճ ներկայացում համապատասխան անձանց: 12. Վերադասի հրամանով կամ հանձնարարականով մասնակցություն շրջագայություններին և մասնաճյուղի անտառապահների շրջագայությունների կոորդինացում: 13. Վերադասի հրամանով գիտահետազոտական աշխատանքների ժամանակ պահպանության գծով աջակցություն և կազմակերպում : 14. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համազգեստ կրելու և ծառայողական զենքից օգտվելու իրավունք: 15. Մասնաճյուղի տարածքում, տնօրենի հրամանի հիման վրա, աշնանային և գարնանային ստուգումներին անտառապահների պատշաճ մասնակցության ապահովում և վերահսկում: 16. Մասնաճյուղի ղեկավարի բացակայության ժամանակահատվածում, տնօրենի հրամանի հիման վրա, մասնաճյուղի ղեկավարի, ինչպես նաև անտառապահի ժամանակավորապես պարտականությունների կատարում: 17. Աշխատանքային պարտականությունների սահմաններում վերադասի այլ հանձնարարականների կատարում: III. Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 09:30-17:30-ը: Մրցույթը կկայանա ս/թ սեպտեմբերի 17-ին: IV. Անհրաժեշտ փաստաթղթերն են` -անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը, -աշխատանքային գրքույկը և պատճենը, -կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/, -մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի - արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք -տեղեկանք առողջական վիճակի մասին V. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով: I. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝ 1)դիմում (ձևը լրացվում է տեղում). 2) հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն. Մանրամասների համար կարող եք գրել npdilijan@gmail.com կամ dilijannp@mail.ru էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/ 268 2–71-71, /+374/ 268 2–70-32 հեռախոսահամարներով: