ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.09.2019
Մշակվում է «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական տարածքում /Դալմայի այգիներ/ 17.2 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 12.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217 –Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական տարածքում /Դալմայի այգիներ/ 17.2 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 12.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,5-րդ հարկ, 541 սենյակ:

 

Շրջակա միջավայրի նախարարություն