ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.03.2019
Ս/թ մարտի 7-ին ժամը 15:00 ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա «Ծաղիկներ, սեր, գարուն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

«Ծաղիկներ, սեր, գարուն» խորագիրը կրող ցուցահանդես
Հեղինակ՝ Իրինա Սաղյան
   ՀՆՄ անդամ

Օրակարգ 

07.03.2019թ.                                                                                               Վայր՝ Ք. Երևան, Տիգրան Մեծի 34

Ժամը՝ 15:00                                                                                                 Հեռ. 011 52 79 42 

  Ժամ   

Գործողություն

Նշումներ

15:00-15:05

  Ողջույնի խոսք

 Գայանե Ղազարյան

15:05-15:10

  Բացման խոսք

 Գոհար Սամսոնյան

       Ս/թ մարտի 7-ին ժամը 1500 ին  Հայաստանի բնության  պետական թանգարանում տեղի կունենա «Ծաղիկներ, սեր, գարուն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակն է գեղանկարիչ, ՀՆՄ անդամ Իրինա Սաղյանը:
      Գարուն, եղանակ որը լի է գեղեցկությամբ, խանդավառությամբ և բազմազան գույներով: 
      ԵՎ իզուր չէ, որ հենց գարնան ամիսներին են նշվում կանանց, մայրության և գեղեցկության տոները:
      Կանայք նման են դաշտային ծաղիկների, որոնք մեղմորեն օրորվում են գարնանային թեթև զեփյուռից:
                       Գարունը այնքան ծաղիկ է վառել,
                       Գարունը այնքան պայծառ է կրկին,
                       Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
                       Ուզում եմ անուշ փայփայել մեկին: